Մատչելիության հղումներ

Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը հունիսի 25-ին կժամանի Հայաստան


Տարածաշրջանային այցի շրջանակներում, Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 25-ին կժամանեն Հայաստան։

Ըստ Հաաստանի արտգործնախարարության՝ նրանց այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG