Իլհամ Ալիևը Շուշիին պետական արգելոցի կարգավիճակ է տվել: Համապատասխան հրամանագիրը երեքշաբթի օրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:
«Ստեղծվում է հանրային իրավաբանական անձ՝ Պետական արգելոց «Շուշա քաղաք», որի կանոնադրական կապիտալը կազմում է 1 միլիոն մանաթ», - ասվում է հրամանագրում:
Փաստաթղթի համաձայն՝ Շուշիի տարածքում պետական գույքի վարձակալությունից ստացված եկամտի կեսը կփոխանցվի պետական բյուջե, իսկ մյուս կեսը կմնա արգելոցի կառավարման տրամադրության տակ: