նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, հայտնում է նախագահի աշխատակազմը:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի: