Մատչելիության հղումներ

«Նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններով»․ Էբրահիմ Ռաիսի


«Իրանի արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվի միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումներով», - այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հունիսի 18-ի նախագահական ընտրությունների հաղթող, պահպանողական Էբրահիմ Ռաիսին։

«Մեր ժողովուրդը ցույց է տվել, որ ի վիճակի է դիմակայել տարատեսակ ճնշումներին։ Արտաքին քաղաքականության ասպարեզում մեր վարչակազմը ի սկզբանե չի կենտրոնանա 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի վրա, չի սահմանափակվի բացառապես այս խնդրի լուծմամբ», - հայտարարում էր Ռաիսին` նշելով, որ չի կարելի ուղղակի կապ տեսնել միջուկային համաձայնագրի ճակատագրի և իրանական տնտեսության զարգացման հեռանկարների միջև։

«Մենք չենք ցանկանում շաղկապել տնտեսական կացությունն ու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Մենք նաև թույլ չենք տա, որ այս բանակցությունները շարունակվեն որպես ինքնանպատակ։ Մեզ համար կարևորը հստակ արդյունքի ձեռբքերումն է՝ արդյունք, որից նախևառաջ պետք է շահի իրանցի ժողովուրդը», - հայտարարում էր Ռաիսին։

XS
SM
MD
LG