Մատչելիության հղումներ

Քոչարյանի գլխավորած դաշինքը քվեարկության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները, վիճարկելու են Սահմանադրական դատարանում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց դաշինքի առաջնորդներից, Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։ Հետագա անելիքների մասին մանրամասն Ռոբերտ Քոչարյանը կխոսի վաղվա ասուլիսում։

Քոչարյանի գլխավորած ուժը ստացած ձայներով երկրորդ տեղում է։ Դաշինքը նախնական տվյալներով ստացել է ընտրողների 21,4 տոկոսը կամ 268 հազար 300 քվե։ Խորհրդարանական ընտրությունների հրապարակված արդյունքներով առաջին տեղում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է, երրորդ տեղում՝ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG