Մատչելիության հղումներ

ԵՄ արդեն այս շաբաթ կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ


Եվրամիությունը արդեն այս շաբաթ կարող է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ։ Պատճառը՝ երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներն են։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Եվրոպացի պաշտոնյան նաև նշել է, որ ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների՝ այս շաբաթ կայանալիք հավաքի ընթացքում նախատեսվում է Մինսկի դեմ անհատական պատժամիջոցների ընդլայնումը։ Անհատական նոր պատժամիջոցների թիրախում, ըստ Բորելի, հայտնվելու է 86 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում՝ պաշտոնյաներ և կազմակերպություններ, որոնք ուղղակի առնչություն ունեն Ryanair ավիաընկերության օդանավի հետ մայիսի 23-ին տեղի ունեցած միջադեպի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG