Մատչելիության հղումներ

Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 49,4 տոկոսը


Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկել են 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից 1 միլիոն 281 հազար 174-ը կամ 49,4 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողներն ամենաակտիվը Սյունիքի մարզում են, որտեղ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,38 տոկոսը, ամենապասիվը Շիրակի մարզում են` 41.24 տոկոս:

Մայրաքաղաք Երևանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 51.55 տոկոսը:

Նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 260 հազար 840 ընտրող կամ ընտրողների 48,63 տոկոսը:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք, իսկ ընտրացուցակներում 2510 թեկնածու է ընդգրկված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG