Կենտրոնական բանկը տեղեկություն է տրամադրել քաղաքական ուժերի ֆինանսական շարժի` մուտքերի և ելքերի վերաբերյալ հունիսի 16-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ նախընտրական հիմնադրամներում ամենաշատ ելքը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մոտ` 458 միլիոն 54 հազար 500 դրամ:
Հաջորդիվ «Հայաստան» դաշինքն է` 309 միլիոն 297 հազար 800 դրամ, նրան հաջորդում է «Պատիվ ունեմ» դաշինքը` 246 միլիոն 3 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ բոլոր քաղաքական ուժերի ելքերը միասին կազմել են 1 միլիարդ130 միլիոն 673 հազար 654 ու կես: