Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 57 հաղորդում, որոնցից ընթացք է տրվել 20 դեպքի, իսկ 37-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ հաղորդագրության, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևաում, մնացած 19 դեպքերը՝ հանրապետության մարզերում:
«Ստացված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկելուն (14 դեպք), ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն (2 դեպք), քվեարկության գաղտնիությունը խախտելուն (1 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (1 դեպք), մարմնական վնասվածք հասցնելուն (1 դեպք), այլ բնույթի խախտմանը (1 դեպք)», - ասված է հաղորդագրությունում: