Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ժամը 17-ի դրությամբ քվեարկել են 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից 989 հազար 972-ը կամ 38,17 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողներն ամենաակտիվը Սյունիքի մարզում են, որտեղ մինչև ժամը 17-ը քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 46,83 տոկոսը, ամենապասիվը Արմավիրի մարզում են` 31.82 տոկոս:
Մայրաքաղաք Երևանում այս ժամերին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40,15 տոկոսը:
Նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը այս ժամերին մասնակցել էր ընտրողների 39.54 տոկոսը:
Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք, իսկ ընտրացուցակներում 2510 թեկնածու է ընդգրկված: