Մատչելիության հղումներ

Աբովյանում արձանագրվել է ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք, հարուցվել է քրգործ


Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, արխիվ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, արխիվ

Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք է արձանագրվել, որը կանխվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից, հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Ըստ Աբրահամյանի՝ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG