Մատչելիության հղումներ

Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 26,82 տոկոսը


Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ժամը 14-ի դրությամբ քվեարկել են 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից 695 հազար 626-ը կամ 26,82 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողներն ամենաակտիվը Սյունիքի մարզում են, որտեղ մինչև ժամը 14-ը քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,37 տոկոսը, ամենապասիվը՝ Շիրակի մարզում՝ 21,15 տոկոս:

Մայրաքաղաք Երևանում այս ժամերին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 29,28 տոկոսը:

Համաձայն հրապարակված թվերի` քաղաքներից ամենաակտիվը Կապանում են` արդեն ընտրողների 36.55 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:

Նշենք, որ նախորդ՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը առաջին վեց ժամերին մասնակցել էր ընտրողների 24,53 տոկոսը: Այս ընտրություններում մի փոքր ավելի ակտիվ են ընտրողները:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք, իսկ ընտրացուցակներում 2510 թեկնածու է ընդգրկված:

ԿԸՀ-ն երեք ժամը մեկ է հրապարակում մասնակցության թվերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG