Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռյակ ձևաչափով՝ «աշխարհքաղաքական կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար», հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին խոսել է երեկ թուրքական Անթալիայում՝ մասնակցելով Հարավային Կովկասում խաղաղության ու համագործակցության նոր հնարավորությունների շուրջ քննարկմանը։
Զալկալիանիից բացի համաժողովում ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի արտգործախարար Ջեյհուն Բայրամովը, ով հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Երևանի հետ՝ երկկողմ սահմանների և ինքնիշխանության ճանաչումից հետո։