Մատչելիության հղումներ

«Հայաստան»-ը պահանջում է արագ հայտնաբերել վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր տարածողներին, պատվիրատուներին


«Հայաստան» դաշինքը դիմում է ոստիկանությանը` սեղմ ժամկետներում հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել՝ ընդգծելով՝ հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։

Ըստ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի հաղորդագրության՝ հակառակ պարագայում դաշինքը հայտարարում է, որ գործընթացը կգնահատեն իշխանության կողմից կազմակերպված և ուղղորդվող։

«Հայաստան»-ը տեղեկացնում է, որ երեկվանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։

«Մեր տեղեկություններով, այս խայտառակ գործընթացը կազմակերպվել է հատկապես սորոսական կազմակերպությունների կողմից և հեռացող իշխանոթյան թողտվությամբ։ Ավելին, նույն ժամակահատվածում տեղաղադրվել են նաև օրենքով սահմանված կարգի ակնհայտ խախտմամբ «Հանրապետություն» կուսակցության պաստառներ։ Ստացել ենք տեղեկություններ նաև, որ երեկվանից մինչ օրս ակնհայտ անհիմն հիմքով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի տարածքային շտաբերի անդամներ կեղծ հաղորդումների հիման վրա։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ այս հաղորդումները հատկապես կազմակերպվում է սորոսական կազմակերպությունների կողմից», - հայտարարում է «Հայաստան» դաշինքը՝ շարունակելով․ - «Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին»։




XS
SM
MD
LG