Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն անթույլատրելի է համարում գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը


Նախագահ Արմեն Սարգսյանն ու Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, ով Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նրանք հույս են հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:

Նախագահ Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են փոխանակել պատերազմից հետո երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական խնդիրների շուրջ: Արմեն Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին՝ անթույլատրելի համարելով գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG