Մատչելիության հղումներ

Politico. «Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ Սպիտակ տունը սառեցրել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրումը»


«Հունիսի 16-ին Ժնևում կայացած Բայդեն-Պուտին բանակցություններից առաջ Սպիտակ տունը սառեցրել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրումը», - պնդում է ամերիկյան Politico հանդեսը։

Լրատվամիջոցի տեղեկություններով` նախագահ Բայդենի վարչակազմը որոշել է սառեցնել Կիևին շուրջ 100 միլիոն դոլարի սպառազինության փոխանցումը, երբ տեղեկացել է, որ Ուկրաինայի սահմանի երկայնքով տեղակայված ռուսական ստորաբաժանումները սկսել են հետ քաշվել, իսկ Կրեմլը համաձայն է աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունների կազմակերպման ուղղությամբ։ Politico-ի պնդմամբ` Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի սառեցման նախաձեռնողը Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհուրդն է։

«Ակնկալվում էր, որ Ուկրաինա մատակարարվող սպառազինության թվում լինելու էին մերձավոր հեռահարության ՀՕՊ համակարգեր, հակատանկային և հրաձգային զենքեր», - գրում է Politico-ն։ Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները, սակայն, պարբերականին փոխանցել են, որ պաշտոնական Վաշինգտոնը չի հրաժարվում Ուկրաինային սպառազինության այս խմբաքանակի տրամադրման գաղափարից։ «Դա տեղի կունենա, եթե իրադրությունը Ռուսաստանի հետ սահմանին կրկին սրվի», - նշել են Սպիտակ տան աղբյուրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG