Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր Թեհրանում գտնվող իր նստավայրում ընդունել է ուրբաթ օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուին` պահպանողական գործիչ Էբրահիմ Ռաիսիին՝ շնորհավորելով նրան հաջողության առթիվ։
«Ես որևէ կասկած չունեմ, որ Իրանի ժողովուրդը կաջակցի նրա լեգիտիմ կառավարությանը, որպեսզի իր իրավունքները լավագույն կերպով պաշտպանված և իրացված լինեն», - հայտարարել է Ռոհանին։
«Ես ցանկանում եմ շնորհավորել իմ թանկագին եղբորը՝ պարոն Էբրահիմ Ռաիսիին։ Նա շատ դժվարին պատասխանատվություն է ստանձնում», - հայտարարում էր Իրանի նախագահը։
Նախնական տվյալների համաձայն` պահպանողական Ռաիսին ստացել է ընտրություններին մասնակցած 28 միլիոն իրանցի ընտրողներից 17 միլիոնի քվեները։