Մատչելիության հղումներ

Նախագահը կոչ է անում քվեարկել արդար ու ազատ. «Հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին»


Նախագահ Արմեն Սարգսյանն ընտրությունների վերաբերյալ ուղերձով է հանդես եկել:

«Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին», - նշել է նախագահը` դիմելով ընտրողներին:

Նա հորդոր ունի նաև քաղաքական գործիչներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։

«Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ», - ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում։

Հիշեցնենք` Հայաստանում այսօր լռության օր է, քարոզչությունն արգելված է: Վաղը արդեն խորհրդարանական ընտրություններն են, որոնց մասնակցում է 25 քաղաքական ուժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG