Հայաստանում երեկ կատարվել է 4121 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` բուժվածների թիվն ավելացել է 106-ով, գրանցվել է 4 մահվան դեպք:
Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 հազար 167 դեպք, որոնցից 215 հազար 999-ն` առողջացած, 4496-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2578 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն146 հազար 453 թեստավորում: