Հայաստանում վաղը` հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ այսօր լռության օր է:
Համաձայն Ընտրական օրենսգրքի` քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:
Նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել էր հունիսի 8-ին, այն տևեց 12 օր։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: