Մատչելիության հղումներ

Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 231 հաղորդում, հարուցվել է 14 քրեական գործ


Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 231 հաղորդում, հարուցվել է 14 քրեական գործ, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Ստացված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին հաղորդումներից և ահազանգերից 118-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, ​44-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 30-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 25-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն և14-ը՝ այլ:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 152 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ըստ դատախազության, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Նշվածներից 41-ում առկատեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 111-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Իսկ 229 հաղորդումներից 78-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 16-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 49-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, իսկ 14 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:

Նշված քրեական գործերից 4-ով 13 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 2 անձ ունի կասկածյալի կարգավիճակ, որոցից մեկը՝ ընտրակաշառք ստանալու, մեկը՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով: 5 անձ կալանավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG