Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նախազգուշացրել է, որ COVID-19-ի պատճառով քաղաքում կարող են խիստ սահմանափակումներ մտցվել:
Երկու օրվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքի հիվանդանոցներում մոտ 600 մահճակալ է տրամադրվել կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժման համար:
Սոբյանինի խոսքով՝ քաղաքը, ամենայն հավանականությամբ, բախվում է նոր շտամների՝ ավելի ագրեսիվ և արագորեն տարածվող: