Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպանը կոչ է անում բոլոր կողմերին նպաստել ընտրությունների օրվա խաղաղ անցկացմանը


Հայաստանում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը:

«Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ներից և սոցիալական մեդիայի ցանցերից, ավելացնել ջանքերը՝ նպաստելու, որպեսզի հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հայ երեխաների ապագայի համար», հայտարարել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նա շեշտել է, որ միավորվելու և ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու ժամանակն է. «Հույս ունենք՝ Հայաստանը կղեկավարվի համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի ոգով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG