Մատչելիության հղումներ

Էրդողանի համոզմամբ, «Ռուսաստանը մտադիր չէ խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը»


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը դրական վերաբերմունք ունի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նկատմամբ: Նա ասել է, թե չի տեսնում որևէ ազդակ, որը կվկայեր այդ ծրագրի հանդեպ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին:

«Մենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շատ կարևոր ենք համարում, չեմ ենթադրում, որ Ռուսաստանի մոտ կլինեն այդ հարցի հետ կապված ինչ-որ տարաձայնություններ կամ ծրագիրը խոչընդոտելու մտադրություն: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ դրական է տրամադրված միջանցքի հարցում», - ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

Նա հայտնել է, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես էլ եմ շուտով նրա [Վլադիմիր Պուտինի] հետ հանդիպելու: Կա մի հանգամանք՝ հիմա մենք սահմանափակված ենք [Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման] պայմանագրի հինգ տարվա ժամկետով: Եվ մենք կցանկանանք այդ նախագիծն իրականացնել հենց այդ հնգամյա ժամկետում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը վերստին հիշեցրել է Ղարաբաղի հարցով համագործակցության վեց պետությունների պլատֆորմի գաղափարի մասին:

«Այդ ծրագրի առաջատար երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը, բայց մենք կցանկանայիք, որ նախաձեռնությանը միանան նաև Հայաստանը և Վրաստանը»,- հայտարարել Էրդողանը, նշելով, որ Վրաստանը դրական վերաբերմունք ունի պլատֆորմի հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG