Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի տեսանյութ, որում ըստ օմբուդսմենի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկում են, որ «հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար»:

«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`

1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար.

2) իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.

3) միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.

4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ», - նշել է Թաթոյանը:

ՄԻՊ աշխատակազմը տեսանյութը պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG