Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` ընտրակաշառք տալու գործով երկու մեղադրյալներին կալանավորելու մասին, «Ազատությանը» հայտնում են կառույցից:
«Ազատության» տվյալներով՝ ընտրակաշառքը բաժանվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում համատիրություններից մեկի աշխատակիցների կողմից` «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:
Հատուկ քննչական ծառայությունը երեկ էր տեղեկացրել ընտրակաշառքի հերթական դեպքի մասին, մանրամասնելով, որ այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում է այն տեղի ունեցել։