Երևանի և Բաքվի միջև խնդիրների վերացմանը զուգահեռ Թուրքիան որոշակի քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այսօր Բաքվում՝ Ադրբեջանի խորհրդարանի անդամների առջև ունեցած ելույթում։
Էրդողանի խոսքով՝ «Թուրքիայի հետ սահմանի բացումը անսահման առավելություններ կստեղծի Հայաստանի համար»։
Թուրքիայի նախագահը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին՝ հայտարարելով. «Այն երկաթուղով, որը կսկսի գործել «Զանգեզուրյան միջանցքի» շրջանակներում, հայերը հեշտությամբ կկարողանան գնալ Մոսկվա և աշխարհի այլ հատվածներ՝ դուրս գալով այն մեկուսացումից, որում հայտնվել են սեփական գործողությունների հետևանքով»։