Մատչելիության հղումներ

Իրանցի խորհրդարանականները կոչ են անում պահպանողական թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել հօգուտ Ռաիսիի


Իրան - Նախագահի թեկնածու Էբրահիմ Ռաիսիի քարոզչական պաստառները Իրանում, 14-ը հունիսի, 2021թ.
Իրան - Նախագահի թեկնածու Էբրահիմ Ռաիսիի քարոզչական պաստառները Իրանում, 14-ը հունիսի, 2021թ.

Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից երկու օր առաջ երկրի խորհրդարանի 290 պատգամավորներից 210-ը դիմել են ընտրապայքարում ներգրավված պահպանողական թեկնածուներին՝ հորդորելով նրանց ինքնաբացարկ հայտարարել և կոչ անել իրենց կողմնակիցներին քվեարկել նախագահի թեկնածու, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի օգտին։

«Այսօր, երբ հանրային տրամադրությունները վկայում են, որ Ռաիսիին ցուցաբերվող աջակցությունն աճում է, հարկավոր է անել հնարավորը ուժեղ կառավարություն ձևավորելու համար։ Այդ ուղղությամբ արված առաջին քայլը կլինի Ռաիսիին ցուցաբերված աջակցությունը», - նշված է իրանցի խորհրդարանականների հայտարարության մեջ։

Ռաիսիի գլխավոր հակառակորդը բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ, Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին է։ Այսօր հայտնի դարձավ, որ նրա օգտին ինքնաբացարկ է հայտարարել մեկ այլ բարեփոխական գործիչ՝ նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն։ Վերջին հարցումների համաձայն՝ Մեհրալիզադեի վարկանիշը չէր գերազանցում 1 տոկոսը։

XS
SM
MD
LG