Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 99-ով՝ հասնելով 223 հազար 904-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 78-ով և հասել 215 հազար 533-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 666 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 134 հազար 905-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 490-ի, ևս 1094 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 787 մարդ։