Մատչելիության հղումներ

Ըստ Պուտինի՝ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս NBC News-ին, 14-ը հունիսի, 2021թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս NBC News-ին, 14-ը հունիսի, 2021թ.

ԱՄՆ-ի նախագահի հետ Ժնևում հանդիպելուց առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկյան NBC-ին, որը Կրեմլը հեռարձակել է հունիսի 15-ին։

Հարցազրույցում Պուտինն ասել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, բայց որոշ ոլորտներում կարող են համագործակցել, ինչն օգտակար կլինի երկու երկրներին։

«Մեր երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին իջել են մինչև ամենացածր մակարդակը, բայց, ամեն դեպքում, հարցեր կան, որոնք պահանջում են ճշգրտել ժամացույցները, որոշակիացնել ինչ-ինչ դիրքորոշումներ, որպեսզի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն արդյունավետ լուծվեն, ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի շահերին համապատասխան», - NBC-ին ասել է Պուտինը։

Բայդեն-Պուտին հանդիպումը Ժնևում կայանալու է հունիսի 16-ին։

XS
SM
MD
LG