ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների առաջնորդները ժամանում են Բրյուսել, որտեղ այսօր առաջին դեմ առ դեմ հանդիպումը կունենան 2018 թվականից ի վեր։
Քննարկվելիք հարցերի օրակարգը բավական ընդարձակ է՝ Աֆղանստանից զորքի դուրսբերումից մինչև դաշինքի բյուջեն ու առաջիկա հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։
Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահները, մասնավորապես, առանձին-առանձին կբանակցեն Թուրքիայի նախագահի հետ։ Թե ՛Վաշինգտոնը, թե՛ Փարիզն ընդգծել են, որ Ռեջեփ Էրդողանի հետ այդ հանդիպումների ժամանակ անդրադառնալու են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։