Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Բաքվի ու Երևանի դրական քայլերը


ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է 15 հայ ձերբակալվածների վերադարձի և ականապատված որոշ տարածքների քարտեզների տրամադրման` Ադրբեջանի և Հայաստանի քայլերը։ Նա նշել է, որ այդ կարևոր քայլերը կողմերին մոտեցնում են երկխոսության, կայունության և համապարփակ կարգավորման։

Անն Լինդեն բարձր է գնահատել Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների դերակատարությունը և Երոպական խորհրդի նախագահի համագործակցությունը։

Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսել բանակցությունները բոլոր չլուծված հարցերի քաղաքական կարգավորումը գտնելու համար։

XS
SM
MD
LG