Մատչելիության հղումներ

Տեղ գյուղի երկու բնակիչ հայտնվել է ադրբեջանական տարածքում, նրանք ազատ են արձակվել


Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, երեկ մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական տարածքում, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո, ըստ ՊՆ-ի, գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG