Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ի հաղորդմամբ` ընտրակաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի


Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Որոշում է կայացվել Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր բավարարել էր առերևույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG