Մատչելիության հղումներ

Մակրոնը Էրդողանի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաև Ղարաբաղի ու հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը մտադիր է քննարկել նաև Ղարաբաղի, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերը։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես առաջ ես հանդիպելու եմ Թուրքիայի նախագահի հետ։ Դա լավ հնարավորություն է՝ մտքեր փոխանակելու մի շարք հարցերի շուրջ։ Մենք խորը տարաձայնություններ ունենք, բայց ես գտնում եմ, որ երկխոսությունն անհրաժեշտ է։ Ես ցանկանում եմ անդրադառնալ Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին», - Փարիզում հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Մակրոնը, հավելելով, որ մտադիր է քննարկել նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերությունների վարքագծի կանոնները։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բրյուսելում տեղի է ունենալու հունիսի 14-ին։ Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանի հետ հանդիպելու է նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG