Եվրամիության երկրներում շարունակում են վերացնել հակահամաճարակային սահմանափակումները:
Բելգիայի իշխանությունները հանել են փողոցում դիմակներ կրելու պահանջը, և անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր առաջին անգամ ռեստորաններին և բարերին թույլատրվել է այցելուներին փակ տարածքներում ընդունել:
Թուլացվել են կարանտինային միջոցառումները նաև հարևան Ֆրանսիայում: Երեկոյան պարետային ժամը 9-ից տեղափոխվել է 11-ը, ֆիթնես կենտրոններն ու ատրակցիոնները սկսել են աշխատել: Հունիսի 30-ին նախատեսվում է չեղյալ հայտարարել պարետային ժամը: Այնուամենայնիվ, դեռևս պարտադիր է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները և դիմակներ օգտագործել: Ինչ վերաբերում է հասարակական սննդի հաստատություններին, ապա դրանք կարող են հաճախորդներին սպասարկել ոչ միայն բաց տարածքներում, այլև ներսում:
Ֆրանսիան կրկին բացում է դռները զբոսաշրջիկների առջև, սակայն՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում: