Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիայի Հանրապետությունը երկու երկրների արտաքին գերատեսչությունների մակարդակով տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում անդրադարձել են Սիրիայի, Ղարաբաղի և Ուկրաինայի թեմաներին:
«Մանրամասն քննարկել ենք միջազգային օրենքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա սիրիական, ղարաբաղյան, պաղեստինա-իսրայելյան և տարածաշրջանային այլ հակամարտությունների կարգավորման քաղաքական ասպեկտները»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
«Ռուսական կողմն ընդգծել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանում իրավիճակի հանդեպ հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը, Կիևի ռազմատենչ մղումների և հակառուսական նախաձեռնությունների անթույլատրելիությունը», - նշվում է ՌԴ ԱԳ հաղորդագրությունում: