2020 թվականին Ռուսաստանը 15 միլիարդ դոլարի զենք է վաճառել։ Այդ մասին երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին այսօր զեկուցել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
Ռուսական զենքը վաճառվել է 51 երկրի, խոշոր գնորդներից են Հնդկաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Ալժիրը և Թուրքիան։