Այսօր մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները:
Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, այսօր անցկացվում են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել են 1505 դիմորդներ։ Քննության տևողությունը 180 րոպե է (3 ժամ):
Նշենք, որ առաջին փուլով քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 հազար 487 դիմորդ: Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 25-ին։