Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին երկրի նախկին վարչապետ Գախարիային դավաճան է անվանել


Գեորգի Գախարիան և Բիձինա Իվանիշվիլին, արխիվ
Գեորգի Գախարիան և Բիձինա Իվանիշվիլին, արխիվ

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կիրակի օրը հեռարձակված հարցազրույցում Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի՝ ամիսներ առաջ ներկայացրած հրաժարականը դավաճանություն է որակել։

«Փետրվարին Գախարիան դավաճանեց իր քաղաքական թիմին։ Ինչն ավելի կարևոր է՝ դա ուղղակի պետական դավաճանություն էր։ Օրենքի գերակայությունը ցանկացած պետության գոյության անկյունաքարային գաղափարն է», - հայտարարել է Իվանիշվիլին։

Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը լքել էր փետրվարին՝ ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գրասենյակում ոստիկանական գործողության նպատակահարմարության շուրջ իշխող թիմում ծագած տարաձայնությունների պատճառով։ Գախարիան կտրականապես դեմ էր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու նպատակով կուսակցության գրասենյակում ուժային գործողության անցկացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG