Մատչելիության հղումներ

Փաշինյանը շեշտում է` Օնիկ Գասպարյանը դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է 2 օր ուշացումով տեղ հասել


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Աբովյանում հանդիպման ժամանակ անդրադարձավ իր իշխանության գալուց հետո արած հայտարարությանը, թե ղարաբաղյան բանակցությունները սկսելու է նոր կետից, ինչպես նաև դրան ուղղված քննադատությանը:

«Որովհետև իմ նախորդն է արդեն արձանագրել, որ այս կետը մտել է փակուղի: Ասում է` խի՞ ասաց, որ նոր կետից պիտի լինի, այ սրա համար, որովհետև ձեր թողած կետը կատաստրոֆա էր, աղետ էր, իմ նոր կետը չէր երաշխավորում աղետից, բայց աղետից խուսափելու գոնե փորձ էր, հուսահատ փորձ», - հայտարարեց նա:

Ըստ Փաշինյանը` ինքը համանախագահներից փորձել է հասկանալ, թե Մադրիդյան սկզբունքների արդյունքում կարող էր Ղարաբաղը անկախություն ստանալ, և նշեց` համանախագահներն ասել են` եթե Ադրբեջանը համաձայնի` այո:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև Գլխավոր շտաբի նախկին պետի ու պետի տեղակալի հայտարարություններին. «Այդքան սուտ, խոսակցություն, որ տեղի է ունեցել 10 մարդու ներկայությամբ, այն մարդը, ում կոչում եմ տվել... Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու, ինքը դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է երկու օր ուշացումով տեղ հասել», - ասաց նա, բայց որոշեց այս թեման չշարունակել` նշելով, որ սա այլ հարց է:

Փաշինյանը կրկնեց իր նախկին հայտարարություններից որոշները, թե Հայաստանում դատական համակարգը կայացած չէ, որ ակնկալում է 60 տոկոս քվե, որ պատրաստ է հեռանալ, եթե ժողովուրդը ցանկանա:

Տեսա նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG