Մատչելիության հղումներ

Արցախի ԱԱԾ-ն հերքում է խաղաղապահ ուժերի կողմից «հակատեռորիստական» օպերացիայի մասին լուրերը


Ռուսական խաղաղապահ ուժերի և Արցախի քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև Արցախի ազգային անվտանգության ծառայության ծառայողներ, հայտնում են ԱԱԾ-ից:

«Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը», - նշված է Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է ԱԱԾ ծառայողների առնչությանը միջադեպին, ապա նշվում է, որ այն պարզելու համար անցկացվում է ծառայողական քննություն:

Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցերում լուրեր էին հայտնվել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ միջադեպի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG