Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախումբը պաշտպանական մարտեր ներառող վարժանքներ է իրականացնում


Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի զինվորականների կողմից այս օրերին անցկացվող վարժանքների գլխավոր սցենարը դիտորդական կետերի վրա հարձակումներին դիմակայելն ու խաղաղ բնակչության դեմ հնարավոր ոտնձգությունների կանխումն է։ Դա է վկայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեսանյութը։

«Վարժանքների ընթացքում խաղաղապահները պատրաստ են սեղմ ժամկետներում պաշտպանություն իրականացնել նախապես կահավորված դիրքերում», - նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG