Մատչելիության հղումներ

Արտակ Բեգլարյանը՝ Արցախի պետական նախարար


Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետական նախարար, Գրիգորի Մարտիրոսյանն իր դիմումի համաձայն երեկ ազատվել է այդ պաշտոնից։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր պետական նախարարին՝ նշելով, որ Բեգլարյանը համակարգելու է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների գործունեությունը, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումների ընթացքը:

Արտակ Բեգլարյանը եղել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Նա 2020-ի դեկտեմբերի վերջին հրաժարվել է պաշտոնից, ապա նշանակվել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

XS
SM
MD
LG