Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է ֆինանսների նախարար, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարն այսօր նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարին:
Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը կարգավորելու գործում: