Մատչելիության հղումներ

Իսրայելը 2020-ին 12 տոկոսով ավելի զենք է վաճառել` շուրջ 8 միլիարդ դոլարի


Իսրայելը 2020-ին ավելի քան 8 միլիարդ դոլարի զենք է վաճառել, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, հայտարարել է երկրի կառավարությունը։

«Անցած տարի մենք ակտիվ աշխատել ենք՝ խորացնելու համագործակցությունը մեր դաշնակիցների հետ ողջ աշխարհով մեկ և հաստատակամ ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,-հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Գանցը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, վաճառքի 44 տոկոսը բաժին է ընկել ասիական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, 30 տոկոսը՝ Եվրոպային, 20 տոկոսը՝ Արևելյան Ամերիկային, 4 տոկոսը՝ Աֆրիկային, 2 տոկոսը՝ Լատինական Ամերիկային։

Արևմտյան լրատվամիջոցները փաստում են, որ մատակարարումների մեծ մասը բաժին է հասնում Ադրբեջանին․ ըստ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI), անցած հինգ տարում Իսրայելը ավելի քան 740 միլիոն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին՝ առաջ անցնելով Ռուսաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG