Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ և Բրյուսել


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա և Բելգիա։ Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։

Կառավարության հաղորդմամբ` հունիսի 2-ին Բրյուսելում նա հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG