Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է երեկ տարածված լուրերը, թե Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։
«Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն», - ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն։