Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիրն» ակնկալում է ստանալ քվեների 60 տոկոսը


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակնկալում է ընտրություններում ստանալ քվեների 60 տոկոսը: Այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կուսակցության գրասենյակում հանդիպմանը:

Ըստ նրա` սա անհրաժեշտ է` խաղաղ զարգացման դարաշրջանը բացելու համար. «Որպեսզի որևէ վիճարկում տեղի չունենա ժողովրդական մանդատի, շատ կարևոր է, որ ընտրողների 60 տոկոսը քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին, ընտրության մասնակցության համար ԿԸՀ է դիմել 26 քաղաքական ուժ, սակայն այսօր ԿԸՀ-ն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի տվեց 48 ժամ փաստաթղթերը լրացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG