Մատչելիության հղումներ

USAID-ի էլ.փոստը հաքերային հարձակման է ենթարկվել, հայտարարել է Microsoft-ը


Microsoft-ը հայտարարել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) էլեկտրոնային փոստը հաքերային հարձակման զոհ է դարձել, ենթադրաբար՝ Ռուսաստանի հետախուզական ծառայության կողմից։ Ըստ հաղորդագրության, հարձակման թիրախում են հայտնվել առնվազն 24 երկրում գործող ավելի քան 150 կազմակերպություններ, որոնք զբաղվում են միջազգային զարգացման, մարդու իրավունքների ու հումանիտար հարցերով։

Microsoft-ի փոխնախագահ Թոմ Բարթը հայտարարել է, թե հարձակումների մի մասը կանխվել է, և այժմ իրենք այդ մասին տեղյակ են պահում «թիրախում հայտնված օգտատերերին»։ Վաշինգտոնը պնդում է, որ ռուս հաքերները՝ Կրեմլի թելադրանքով, միջամտել են նաև 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին, ինչին ի պատասխան գործող նախագահ Ջո Բայդենը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։

Microsoft-ի նոր հայտարարությունը հնչում է ԱՄՆ-Ռուսաստան նախագահների առաջին դեմ առ դեմ հանդիպման շեմին, որը նախատեսված է հունիսի 16-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG